ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում
«Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- գրել է նա։
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ։-0-