ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը Թալիշում իբր շարքից հանված արցախյան անօդաչուի վերաբերյալ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է հաղորդման մեջ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն այդ տեղեկությունը որակում է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում