«Ադրբեջանի սահմանը Գորիս համայնքից, տեղ կա՝ մի քանի մետր է հեռու, տեղ կա՝ մտնում է հենց համայնքի մեջ». ՀՀ-ի հարավից տագնապալի լուրեր են ստացվում

18.12.2020, 14:37

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սյունիքի բնակիչները բողոքում են պետական սահմանի սահմանազատման գործընթացի շարունակման դեմ և հայտնում են բնակիչների անվտանգության վտանգների մասին, մասնավորապես, Գորիսի համայնքի, որը մարզային ամենախոշոր կենտրոններից մեկն է:

Загружается новость ... "Лево"

«Ամեն օր հեռուստացույցով լսում ենք, որ խոսքը չի վերաբերում ՀՀ պետական սահմանին, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել՝ որն է Սյունիքի պետական սահմանը, թեև մենք լավ գիտենք»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, հաղորդում է aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ սահմանագծումը, որն իրականացնում է իշխանությունը, թուրքերի որդեգրած սկզբունքով է. «Մենք չենք ուզում համաձայնել, քանի որ Սյունիքի մարզը դրվում է վտանգի տակ, և այդ գործընթացի շարունակականության դեպքում Սյունիքը միանշանակ կկորցնենք: Չենք պատրաստվում այդ ծախված գործընթացին մասնակից լինել»: 

Ըստ համայնքի ղեկավարի տեղակալի՝ ելքը հետևյալն է. իշխանությունը, քանի որ չի տիրապետում իրավիճակին, անհապաղ պետք է հեռանա:

«Ադրբեջանի սահմանը Գորիս համայնքից, տեղ կա՝ մի քանի մետր է հեռու, տեղ կա՝ մտնում է հենց համայնքի մեջ, այսինքն՝ ՀՀ-ն սնուցող գլխավոր ճանապարհը վտանգված է», - նկատել է նա՝ հավելելով, որ ռուս սահմանապահների մասով համոզված չէ, որ կարող են 100 տոկոսով երաշխավորել սյունեցու անվտանգությունը:

Ուրբաթ օրվա առավոտից սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը՝ ի նշան Սյունիքում սահմանազատման շուրջ վերջին զարգացումների: -0-