ՀՀ ՊՆ-ն Ամանորի գիշերը կազմակերպում է զոհված ազատամարտիկների հարազատների այցելություն «Եռաբլուր»

29.12.2015, 17:18
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնում է պաշտպանական գերատեսչության կայքը:
ՀՀ ՊՆ-ն Ամանորի գիշերը կազմակերպում է զոհված ազատամարտիկների  հարազատների այցելություն «Եռաբլուր»
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնում է պաշտպանական գերատեսչության կայքը:

Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

Երթուղի 1-ին`

Լամպերի գործարան - Մետրո «Բարեկամություն» - «Այրարատ» կ/թ-«Սասունցի Դավիթ» կայարան - «Հայրենիք» Կ/թ - «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Լամպերի գործարան:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ին Լամպերի գործարանի մոտից:

Երթուղի 2-րդ`

Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) - Ավան - Առինջ - «Հաղթանակ» զբոսայգի- Օպերա - Մաշտոցի պողոտա – Կիլիկիա ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ)

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:

Երթուղի 3-րդ`

Դավթաշենի շուկա - Հանրապետական հիվանդանոց - 15 թաղամաս - Մալաթիա-«Եռաբլուր» զինվորական պանթեոն- Դավթաշենի շուկա:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Դավթաշենի շուկայի մոտից:-0-