Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն առաջիկայում կփոխանցվի դատարան
17.11.2015,
17:45
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն առաջիկայում կփոխանցվի դատարան, գրում է armtimes.com–ը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն առաջիկայում կփոխանցվի դատարան, գրում է armtimes.com–ը։
Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։
Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։
Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը ավարտվել է հոկտեմբերի 16-ին: Հենց այդ օրն էլ սույն գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրվեց նոր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն) եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ): Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սույն սպանության գործը բաղկացած է 26 հատորից:
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հայտնել է, որ ծանոթացել է նախաքննության արդյունքներին։
Նա ավելացրել է, որ գործով նյութերին ծանոթանալու ընթացքում նոր էական հանգամանքներ են բացահայտվել, որոնք հայտնի չեն եղել նախկինում։
«Տվյալ պահին մենք բազմաթիվ նյութերի հետ ենք ծանոթացել, և տեսնում ենք ավելին, քան մեզ հայտնի է եղել։ Հնարավոր է` առաջիկայում մանրամասներ կհրապարակենք»,– ընդգծել է Սահակյանը։
Նա նշել է, որ նյութերին ծանոթանալուց հետո ինչ–որ առումով պարզ են դարձել սպանության դրդապատճառները։ «Բայց այս պահին չենք կարող դրանք հրապարակել»,– ավելացրել է Սահակյանը։
Հինգերորդ կայազորային զինվորական դատարանն օգոստոսի 12–ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Պատիժը նա կկրի խիստ ռեժիմի գաղութում։ Լրացուցիչ պատիժ տուգանքի տեսքով չի կիրառվել։ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով զբաղվում են հայկական դատական ատյանները։ -0-