Հայաստանում յուրաքանչյուր 34-րդ կնոջ սպառնում է կրծքագեղձի ուռուցքը

29.01.2016, 16:33
Հայաստանի յուրաքանչյուր  34-րդ կին վտանգված է կրծքագեղձի ուռուցքի հիվանդության ռիսկով, ուրբաթ լրագրողներին ասաց «Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոն»  (Մամոգրաֆիայի կենտրոն) հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հայաստանում յուրաքանչյուր 34-րդ կնոջ սպառնում է կրծքագեղձի ուռուցքը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի յուրաքանչյուր  34-րդ կին վտանգված է կրծքագեղձի ուռուցքի հիվանդության ռիսկով, ուրբաթ լրագրողներին ասաց «Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոն»  (Մամոգրաֆիայի կենտրոն) հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով, վերջին տարիներին այս հիվանդության ախտանիշով հիվանդության իրավիճակը բարելավել է, քանի որ 1996-1997 թվականներին, երբ կենտրոնը նոր էր սկսել գործունեությունը, այդ ռիսկին վտանգված էր յուրաքանչյուր 13-րդ կինը:

«Ցուցանիշի նվազման պատճառն այն չէ, որ հանրապետությունում այս հիվանդությունը չի տարածվում, այլ` վտանգի մասին կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ժամանակին տեղեկացվածության շնորհիվ իրականացվող կանխարգելիչ միջոցները և ախտորոշումը, ինչը հնարավորություն է տալիս հիվանդությունը կանխարգելել դրա հայտնաբերման առաջին իսկ փուլում»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ կենտրոնի 20 ամյա գործունեության ընթացքում հետազոտվել են 500 հազար մարդ, որոնցից միայն 10 հազարի մոտ է գրանցվել ուռուցքի դեպք, որոնցից կեսի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է առաջնային փուլում, որը նպաստել է բուժմանը:

Նրա խոսքով, միայն 2015 թվականին կենտրոնում հետազոտություն է անցել  40,5 հազար մարդ, որից 20,6 հազարը` կրծքագեղձի:

«Հետազոտություններից 601-ի դեպքում արձանագրվել է ուռուցքի դեպք, որից` 207-ը առաջնային փուլում, որը հիվանդության ամբողջովին բուժման հույս է ներշնչում»,-ասաց Հակոբյանը

Միաժամանակ, նա նշեց, որ աճում է կենտրոն այցելողների թիվը և  այսօր այցելողների  մոտ 40 տոկոսը գյուղական շրջաններից են:

Համաձայն ԱՀԿ-ի վերջին  տվյալների, Հայաստանում   2012 թվականին  օնկոլոգիական հիվանդություններից մահացության ցուցիչը կազմել է 188,01:--0--