Զով ամառը շարունակվում է. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի կանխատեսումը

09.08.2020, 17:00
Զով ամառը շարունակվում է. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի կանխատեսումը
Զով ամառը շարունակվում է. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Զով ամառը շարունակվում է։ 

Ինչպես հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտորնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում, օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ին կնվազի 3-5 աստիճանով, իսկ օգոստոսի 11-14-ին առանձին շրջաններում հատկապես երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 11-14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է  նաև կարկուտ: Քամին  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:–0–