419.3
5.28
392.35
+4
Եղանակը Երևանում
Հայ

Զորամասի կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբ, ով բենզինը լցրել է վառարանի մեջ

14:14
01 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ), հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում, ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:

Ե.Հ.-ն, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, օրվա հերթապահից ճշտելով այդ ստորաբաժանմանը հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:

ՀՀ ՊՆ համապատասխան մի շարք պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով՝ հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով չապահովելու պատճառով, կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել մարել հրդեհը, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում, կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:

Արդյունքում, Ե.Հ.-ի կողմից կացարանում հրդեհ բռնկելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հակահրդեհային պաշտպանության միջոցներով անձնակազմին չապահովելու հետևանքով՝ կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
20 Փետրվարի 2023
ՊԵԿ-ը պարզաբանել է «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած խուզարկությունները
ՊԵԿ-ը պարզաբանել է «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած խուզարկությունները
15:51
20 Փետրվարի 2023
«Զովք» սուպերմարկետի որոշ մասնաճյուղեր փակ են, ՔԿ–ից հայտնել են պատճառը
«Զովք» սուպերմարկետի որոշ մասնաճյուղեր փակ են, ՔԿ–ից հայտնել են պատճառը
15:38
20 Փետրվարի 2023
Հայաստանում սկսել է գործել ԵՄ քաղաքացիական առաքելությունը` երկամյա մանդատով
Հայաստանում սկսեց գործել ԵՄ քաղաքացիական առաքելությունը` երկամյա մանդատով
14:23
20 Փետրվարի 2023
Գիրք նվիրելու օրը ARARAT Թանգարանում (ՖՈՏՈ)
Գիրք նվիրելու օրվա հետ կապված, ի շարս այլ մշակութային նախաձեռնությունների, Երևանի կոնյակի գործարանի ARARAT Թանգարանն իր այցելուներին մատուցեց հետաքրքիր անակնկալ. ՖՈՏՈ
13:55
20 Փետրվարի 2023
Բազմաթիվ հակասություններ կան. հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց
«Ինչպե՞ս եղավ, որ երեխաները քնեցին։ Ո՞վ և ո՞ւմ հրամանով են նրանց դուրս բերել այնտեղից։ Դիակները դիահերձարան տեղափոխելուց մեկ ժամ անց բոլորի ինքնությունը պարզվեց։ Այսինքն՝ ամեն ինչ հայտնի էր»,- նշում են զոհված զինծառայողների ծնողները
12:21
20 Փետրվարի 2023
Այսօր մինչև երեկոյան ժամը 7–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև երեկոյան ժամը 7–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
11:51
20 Փետրվարի 2023
Հայտնի են 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները
Հրապարակվել են նախօրեին 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները
11:37
20 Փետրվարի 2023
Հայաստանի բոլոր գազալցակայաններում գազի մատակարարումը վերականգնվել է
Այսօր առավոտից հանրապետության բոլոր գազալցակայաններում գազի մատակարարումը վերականգնվել է
11:12
20 Փետրվարի 2023
Այսօր սկսվում է Մեծ Պահքի շրջանը
Այսօր սկսվում է Մեծ Պահքի շրջանը. ի՞նչ կերակուրներից է պետք հրաժարվել, և ի՞նչ է խորհրդանշում այս շրջանը քրիստոնյայի համար
09:46
20 Փետրվարի 2023
Սյունիքում UAZ-ի ավտովթարի հետևանքով զոհվածները զինվորներ են
ՊՆ-ն մանրամասնում է Սյունիքում գրանցված ողբերգական միջադեպը
23:56
19 Փետրվարի 2023
Զինծառայող է մահացել է չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել է չպարզված հանգամանքներում
14:31
19 Փետրվարի 2023
Այսօր Առաջավորաց պահքի բարեկենդանն է. տոնի խորհուրդն ու նշանակությունը
Այսօր Առաջավորաց պահքի բարեկենդանն է, ինչը նշանակում է, որ վաղվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը