444.75
7.49
424.42
+29
Եղանակը Երևանում
Հայ

Զինծառայողի կողմից պետական դավաճանության աղմկահարույց դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

12:36
25 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի:

«Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել:
2022 թվականի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:36
16 Հունիսի 2022
Արդշինբանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորում ավելի լավ պայմաններով
Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով
14:52
16 Հունիսի 2022
Յուրի Սաքունցն ատամներով տեղաշարժել է 37,5 տոննայանոց երկու հրշեջ մեքենա` սահմանելով Գինեսի նոր ռեկորդ (ՖՈՏՈ)
Իսկական հերոս. Յուրի Սաքունցն ատամներով տեղաշարժել է 37,5 տոննայանոց երկու հրշեջ մեքենա` սահմանելով Գինեսի նոր ռեկորդ. ՖՈՏՈ
11:53
16 Հունիսի 2022
Այսօր շուրջ 12 ժամ ջուր չի լինի Հայաստանի քաղաքներից մեկում և մարզի մի շարք հասցեներում
Այսօր շուրջ 12 ժամ ջուր չի լինի Հայաստանի քաղաքներից մեկում և մարզի մի շարք հասցեներում
11:04
16 Հունիսի 2022
Երևանի երկու սուպերմարկետներում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Երևանի երկու սուպերմարկետներում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվե. ՖՈՏՈ
10:55
16 Հունիսի 2022
25–ամյա կինը գործընկերուհու քարտից պարբերաբար գումար է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին
25–ամյա կինը գործընկերուհու քարտից պարբերաբար գումար է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին
14:47
15 Հունիսի 2022
Լարսում օրական 170-200 մեքենա սպասարկող լրացուցիչ կետ կտեղադրվի, ԵԱՏՄ-ի մեքենաներն արտոնություն կունենան
Լարսում օրական 170-200 մեքենա սպասարկող լրացուցիչ կետ կտեղադրվի, ԵԱՏՄ-ի մեքենաներն արտոնություն կունենան
12:42
15 Հունիսի 2022
Պարզվել է օրեր առաջ փոխանակման կետից մոտ 10 հազար դոլար հափշտակած անձի ինքնությունը, նա բերման է ենթարկվել
Պարզվել է օրեր առաջ փոխանակման կետից մոտ 10 հազար դոլար հափշտակած անձի ինքնությունը, նա բերման է ենթարկվել
12:12
15 Հունիսի 2022
Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները
Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները
11:37
15 Հունիսի 2022
Ընդդիմության վրանները հեռացվել են Ֆրանսիայի հրապարակից, երթևեկությունը վերականգնվել է (ՖՈՏՈ)
Ընդդիմության վրանները հեռացվել են Ֆրանսիայի հրապարակից, երթևեկությունը վերականգնվել է. ՖՈՏՈ
11:09
15 Հունիսի 2022
Վիվա-ՄՏՍ-ը նոր գլխավոր տնօրեն ունի
Վիվա-ՄՏՍ-ը նոր գլխավոր տնօրեն ունի
22:13
14 Հունիսի 2022
Ընդդիմությունն ապամոնտաժում է Ֆրանսիայի հրապարակի վրանները. Սաղաթելյանը նշեց պայքարի նոր ռազմավարություն
Ընդդիմությունն ապամոնտաժում է Ֆրանսիայի հրապարակի վրանները. Սաղաթելյանը նշեց պայքարի նոր ռազմավարություն
13:06
14 Հունիսի 2022
Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը
Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը