Զեյնալյանը հրապարակել է Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողների անունները. ՄԻԵԴ–ը պարտադրել է 5 օրում տեղեկություն տրամադրել
23.11.2020,
14:04
Զեյնալյանը հրապարակել է Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողների անունները. ՄԻԵԴ–ը պարտադրել է 5 օրում տեղեկություն տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան և ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է հայկական կողմի դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։
Զեյնալյանի խոսքով, գերության մեջ հայտնված անձինք են՝
Սամվել Ասատրյանը,
Արսեն Կարապետյանը,
Նորիկ Արաքելյանը,
Գեղամ Էլիբեկյանը,
Վահե Աբրահամյանը,
Հովսեփ Սահակյանը,
Սամվել Քաստակցյանը,
Սամվել Կնազյանը,
Էդիկ Տոնոյանը,
Վալերի Հայրապետյանը,
Հարություն Գևորգյանը,
Արման Հարությունյանը,
Միքայել Մարտիրոսյանը,
Լյուդվիգ Մկրտչյանը,
Պետրոս Ղազարյանը,
Սարգիս Սողոմոնյանը և
Խաչիկ Հակոբյանը:
Նա իր Facebook–յան էջում հիշեցրել է, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ:
«Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ», – նշել է Զեյնալյանը։–0–
Загружается новость ... "Лево"