431.95
7.72
408.39
+31
Եղանակը Երևանում
Հայ

«Զանգեզուրի միջանցքի» իրականություն դառնալու դեպքում Հայաստանը կունենա տարածքային ամբողջականության խնդիր. Փաշինյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել

22:47
18 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա, Հայաստանը կունենա տարածքային ամբողջականության խնդիր, հաղորդում է «Ազատությունը»՝ հղում անելով վարչապետի աշխատակազմին։

Այս ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ՝ Փաշինյանը հայտարարեց. «Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ կառավարության ղեկավարը։
«Վարչապետը նկատի է ունեցել այն, որ 1990-ական թվականների սկզբներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցել է տարածքային կորուստներ։ Բացի այդ 2021 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքայիան ամբողջականությունը»,- նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։

Այն հարցին՝ արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, պատասխանը կարճ՝ «այո» է։

«Ազատությունից» նաև խնդրել էին պարզաբանել՝ խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, արդյոք վարչապետը նկատի ունի՞ խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում առկա հայկական անկլավի հարցը։

«Այո, նկատի ունենալով Արծվաշենի անկլավը և այն հանգամանքը, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ և նաև հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- գրված է պատասխանում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2022
Flyone Armenia–ն իրականացնելու է Երևան–Սանկտ Պետերբուրգ–Երևան չվերթեր
Flyone Armenia–ն իրականացնելու է Երևան–Սանկտ Պետերբուրգ–Երևան չվերթեր
14:59
28 Հունիսի 2022
Հայաստանում, ՌԴ–ի աջակցությամբ, առաջիկայում նոր տեխնոպարկ կկառուցվի
Հայաստանում, ՌԴ–ի աջակցությամբ, առաջիկայում նոր տեխնոպարկ կկառուցվի
13:30
28 Հունիսի 2022
Լարսը կրկին փակ է
Լարսը կրկին փակ է
11:44
28 Հունիսի 2022
Հրապարակվել են տեղեկություններ Լարսում տիրող իրավիճակի մասին
Հրապարակվել են տեղեկություններ Լարսում տիրող իրավիճակի մասին
11:01
28 Հունիսի 2022
Երևանի կենտրոնում ապօրինի սըճարան է ապամոնտաժվել (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ապամոնտաժում Երևանի կենտրոնում կառուցված ապօրինի սրճարանը. կադրեր են հրապարակվել
10:39
28 Հունիսի 2022
Հայ զինծառայողը 2մլն դրամի խոստման դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին (ՎԻԴԵՈ)
Հայ զինծառայողը 2մլն դրամի խոստման դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին. ՎԻԴԵՈ
22:03
27 Հունիսի 2022
Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության avv.police.am կայքը (ՎԻԴԵՈ)
Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության avv.police.am կայքը. ՎԻԴԵՈ
15:21
27 Հունիսի 2022
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը
12:43
27 Հունիսի 2022
Վրաստանը փակել է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
Վրաստանը փակել է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
10:44
27 Հունիսի 2022
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11:17
26 Հունիսի 2022
Երևանում կխստացվեն ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները (ՖՈՏՈ)
Երևանում կխստացվեն ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները. ՖՈՏՈ
15:12
24 Հունիսի 2022
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին