438.1
4.37
401.96
+5
Եղանակը Երևանում
Հայ

ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում

16:15
22 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ի պատասխան «Փաստ» թերթի այս տարվա հուլիսի 21-ի՝ «ԳեոՊրոՄայնինգ»-ը շանտաժի՞ է ենթարկում Հայաստանի իշխանությանը» վերնագրով հրապարակմանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում կատարել հետևյալ հայտարարությունը.

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը խստորեն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բոլոր նորմատիվ - իրավական ակտերին: Այս մոտեցումը հետևողականորեն կիրառվում է նաև նոր սեփականատիրոջ կողմից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում հանքաքարի արդյունահանումը շարունակվում է բացառապես հաստատված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» ՇՄԱԳ նախագծի (2016թ. դեկտեմբերի 16-ի թիվ ԲՖ 108) և «Տեխնիկական անվտանգության գնահատում» ՏԱԳ նախագծի (2016թ. հոկտեմբերի 28-ի թիվ 2819) հիման վրա, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, որը բացառում է օգտակար հանածոների ընտրովի/սելեկտիվ արդյունահանումը։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ԶՊՄԿ ՓԲԸ-ն ամեն տարի Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին է ներկայացնում արտադրական գործունեության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները: Այդ հաշվետվությունները արտացոլում են ամբողջական տեղեկատվություն ԶՊՄԿ ՓԲԸ-ի փաստացի գործառնական գործունեության վերաբերյալ:

Ավելին, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ օգտակար հանածոների ընտրովի/սելեկտիվ շահագործման կանխարգելումը։ Այս առումով չի փոխվել ընկերության մոտեցումը նաև սեփականատիրոջ փոփոխությունից հետո։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ «Փաստ» թերթի 21.07.2022թ. հրապարակման մեջ տեղ գտած բոլոր փաստերը կեղծ են և վարկաբեկում են ընկերության գործարար համբավը։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն կոչ է անում «Փաստ» թերթի խմբագրությանը մասնագիտական գործունեության մեջ չզբաղվել էկվիլիբրիստիկայով և չհրապարակել չճշտված ու կեղծ տեղեկատվություն։ Հակառակ դեպքում ընկերությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր գործիքները, այդ թվում՝ նման հարցերի լուծումը դատական կարգով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր
14:00
18 Մարտի 2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին
11:36
18 Մարտի 2024
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում․ սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում
11:24
18 Մարտի 2024
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10% cashback
Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ