Ընդդիմությունը կդիմի ՍԴ պատվաստման և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով

24.09.2021, 16:22
Վարդևանյանը հայտնեց, որ ընդդիմությունը կդիմի ՍԴ պատվաստման և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով
Ընդդիմությունը կդիմի ՍԴ պատվաստման և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն առողջապահության նախարարի հրաման Անահիտ Ավանեսյանի հրամանի առնչությամբ, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ հոկտեմբերի 1–ից Հայաստանում ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի` աշխատող քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ ներկայացնեն կամ պատվաստվեն։ 

«Արդեն իսկ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են. Առողջապահության նախարարի շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ խնդրելով կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- ասաց Վարդևանյանն` ավելացնելով, որ պատվաստումները կարևոր են, բայց պատվաստվելու որոշումը քաղաքացին անձամբ և գիտակցված պետք է կայացնի։

«Մենք ամեն օր պետք է տեսնենք, թե ինչպես է կառավարությունը սոցիալական գովազդներով, այլ հարթակներում բացատրում, թե ինչի համար է պետք պատվաստվել։ Բայց երբ դրա փոխարեն նվազագույն աշխատավարձի ցածր պայմաններում մարդկանց ասում են՝ գնացեք, ձեր գրպանից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտման ենթարկվեք կամ էլ գնացեք ու պատվաստվեք, ստացվում է հարկադրանք։ Պետությունն ինչո՞ւ չի ուզում այդ ծախսն իր վրա վերցնել։ ՊՇՌ հետազոտման ծախսերը թող պետությունը սուբսիդավորի։ Ի դեպ, սա ՍԴ դիմում ներկայացնելու հիմնավորումներից մեկն է», - ասաց Վարդևանյանը։–0–