Երևանը, տրվելով Արևմուտքի համոզմունքներին, փորձում է Մոսկվայի հետ իր դաշինքը փոխել մշուշոտ խոստումներով․ Լավրով
28.12.2023,
12:00
Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր չարիքներում, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար, կարծում է Լավրովը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Երևանը, տրվելով Արևմուտքի համոզմունքներին, փորձում է Մոսկվայի հետ իր դաշինքը փոխել մշուշոտ խոստումներով։
«Ցավոք, պաշտոնական Երևանը, տրվելով Արևմուտքի հորդորներին, փորձում է վերափոխել իր արտաքին քաղաքական գիծը։ Փոխում է Մոսկվայի հետ՝ ժամանակով փորձված դաշինքը նույնիսկ ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն մշուշոտ խոստումներով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր չարիքներում, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար: Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. հիմա իմաստ չունի նորից թվարկել հայկական իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- հավելել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։
Լավրովի խոսքով, արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանում և Հարավային Կովկասում, նրանց խնդիրն է դուրս մղել Մոսկվային:
«Հայաստանն այժմ բախվում է մի շարք մարտահրավերների հետ։ Ավելին, դրանք հնարավոր չէ հաղթահարել արևմտյան դերակատարների օգնությամբ: ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և Հարավային Կովկասում»,- նշել է Լավրովը։
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»,- հավելել է Լավրովը։
Միաժամանակ, ինչպես ընդգծել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, «ծանր իրավիճակից ելքը ակնհայտ է՝ կատարել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։–0–