Երևանը` սրտումս. մեր մայրաքաղաքի անկրկնելի ճարտարապետությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2018թ.–ին Երևանը նշում էր Էրեբունիի հիմնադրման 2800–աամյակը։
Մեր Երևանը 29 տարով մեծ է Հռոմից։ Այն մարմնավորում է տարբեր դարաշրջանների վկայություններ։ Դա արտացոլվում է մայրաքաղաքի ճարտարապետական հուշարձաններում։
Երևանը կոնտրաստների քաղաք է։ Հենց այստեղ կարելի է տեսնել ինչպես ժամանակակից երկնաքերեր, այնպես էլ հին քաղաքին բնորոշ նեղ ու փոքրիկ փողոցներ։
Երևանով կազմակերպվող ֆոտոտուրի շրջանակում փորձել ենք ներկայացնել, թե ինչպես են նախորդ դարաշրջանների վկայություններն աչքի ընկնում խորհրդային տարիներին կառուցված շենքերի և ակտիվորեն կառուցվող բազմահարկերի ֆոնին։
Եվ ահա, թե ինչ ստացվեց մեզ մոտ...
Լուսանկարները` «Նովոստի–Արմենիա»/Յուլիա Գուդևիչ