Երևանը դարձել է ապրելու համար ամենաթանկ քաղաքը տարածաշրջանում. Mercer վարկանիշ

29.06.2023, 12:14
Երևանը զբաղեցրել է 141-րդ տեղն ապրելու արժեքով ամենաթանկ քաղաքների վարկանիշում
Երևանը դարձել է ապրելու համար ամենաթանկ քաղաքը տարածաշրջանում. Mercer վարկանիշ
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանը զբաղեցրել է 141-րդ տեղն ապրելու արժեքով ամենաթանկ քաղաքների վարկանիշում, որը հրապարակել է Mercer կազմակերպությունը։ 2022 թվականի համեմատ` Երևանը վարկանիշում բարձրացել է 56 կետով՝ առաջ անցնելով, մասնավորապես, տարածաշրջանի այլ երկրների մայրաքաղաքներից։

227 քաղաքների վարկանիշում Հայաստանի մայրաքաղաքին հաջորդում են Բաքուն (177-րդ տեղ), Թբիլիսին (181), Մինսկը (182), Ստամբուլը (185), Ալմաթին (208), Տաշքենդը (218), Անկարան (221), Դուշանբեն (223), Բիշքեկը (224):

Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը ամենաթանկ քաղաքներն են ապրելու համար, իսկ Հավանան, Կարաչին և Իսլամաբադը ամենաէժանն են։

Mercer վարկանիշը կազմվել է մոտ 40 գործոնների գնահատման հիման վրա, այդ թվում` քաղաքական, տնտեսական, բնապահպանական և անձնական անվտանգությունը, ինչպես նաև առողջապահության, կրթության, տրանսպորտի և այլ հանրային ծառայությունների մակարդակը: --0--