Երևանում զանգվածաբար բերման են ենթարկում քաղաքացիների, որոնք փորձում են ներխուժել կառավարության շենք (ՎԻԴԵՈ)
28.01.2021,
18:28
Երևանում զանգվածաբար բերման են ենթարկում քաղաքացիների, որոնք փորձում են ներխուժել կառավարության շենք. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում քաղաքացիներին, որոնք փորձում էին ներխուժել կառավարության շենք։
Ավելի վաղ «Ժողովրդական հանրահավաքի» մասնակիցները, գտնվելով Գլխավոր դատախազության շենքի մոտ, պահանջում էին հանդիպել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, սակայն որոշեցին շարժվել դեպի կառավարության շենք, ներս մտնել և այնտեղ սպասել գլխավոր դատախազին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք պահանջում էին ձերբակալել կառավարության ղեկավարին։
Ոստիկանության ուժեղացված ծառայությունը կասեցրեց կառավարության շենք ներխուժելու փորձերը։
Բերման ենթարկվածների թվում է հանրահավաքի կազմակերպիչ, ռեժիսոր, սցենարիստ և հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը։–0–