Երևանում սպասվում է քամու ուժգնացում, ջերմաստիճանը կբարձրանա 5–7 աստիճանով

29.11.2021, 10:31
Մառախուղը, կարծես, չի պատրաստվում հեռանալ, բայց ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում սպասվում է քամու ուժգնացում, ջերմաստիճանը կբարձրանա 5–7 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակը։

Загружается новость ... "Лево"

Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 01-ի գիշերը, 02-ի ցերեկը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 01-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ի գիշերը շրջանների զգալի մասում, 02-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 01-ի գիշերը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 01-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ –0–