Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

07.07.2021, 14:46
Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոնը զգուշացնում է, որ հուլիսի 07-12-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևանում հուլիսի 07-10-ին՝ կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հուլիսի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +33...+35, գիշերը` +17...+19, վաղը Երևանում ցերեկային ժամերին կրկին կանխատեսվում է +33...+35, գիշերը`+19...+21։

Հանրապետության տարածքում հուլիսի 07-12-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 07-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։–0–