438.65
4.42
404.14
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում շահագործման է հանձնվել Հրազդան գետի վրայով անցնող 252մ երկարությամբ կամուրջ (ՖՈՏՈ)

18:27
04 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Շահագործման է հանձնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Շուրջ երեք տարի տևած շինարարությունից հետո շահագործման է հանձնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույցում: Շիրակ փողոցի հետ հատման վայրում էլ կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Նորակառույց ճանապարհի ու Երևանի 5-րդ խոշոր կամրջի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը, կառավարության ու Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26մ: Մետաղական կամուրջն ունի 252մ երկարություն և 28մ լայնություն:

«Մեր քաղաքացիները և Երևանի հյուրերը հնարավորություն կունենան երթևեկել Աշտարակից, շրջանցելով քաղաքի կենտրոնը՝ հասնել մինչև Արգավանդ, և կամրջի ավարտից հետո Շիրակի փողոցով միանալ Արարատի մարզին: Դրա շնորհիվ Երևանում կնվազեն խցանումները, ինչը մեծ նշանակություն կունենա նաև քաղաքի ուղևորափոխադրումը ճիշտ կազմակերպելու տեսակետից: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել Ասիական զարգացման բանկին, քանի որ բանկի վարկային միջոցներով հնարավոր դարձավ իրականություն դարձնել այս ճանապարհահատվածի կառուցումը՝ հատկապես, որ ճանապարհի այս հատվածը մեր քաղաքի ամենակարևոր ու կենսականորեն անհրաժեշտ կառույցներից մեկն է: Միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագծող և վերահսկող «Էգիս ինթերնեշիոնալին» և «Լևանտինա Ինջեներիա Քոնստրուցիոն» կապալառու կազմակերպությանը, որոնց մասնագիտական աշխատանքի շնորհիվ այսօր շահագործման ենք հանձնում անվտանգ և երթևեկության տեսանկյունից հարմարավետ ճանապարհ»,- ելույթի իր խոսքում նշել է քաղաքապետ Հրաչ Սարգսյանը:

Загружается новость ... "Лево"

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցված ճանապարհահատվածի շինարարությունը մեկնարկել է 2019թ.-ին: Այն գործընկեր միջազգային կառույցների հետ համատեղ կյանքի կոչված հաջողված ծրագրերից է:

«Այս գեղեցիկ կամրջի շինարարությունն ակնառու հաջողություն է։ Այն ճարտարագիտական մտքի խիզախում է և համապատասխանում է եվրոպական չափանիշներին՝ բարձր անվտանգության ապահովման իր միջոցառումներով։ Հատկապես կարևոր է նշել, որ այն փոխում է երթևեկության ուղղությունը՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը, ինչը 17 րոպեով կրճատում է մայրաքաղաքի հյուսիսից հարավ ուղևորության ժամանակը։ ԱԶԲ-ը հպարտ է, որ ֆինանսավորել է այս կարևոր ծրագիրը՝ որպես իր Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի մաս, որն աջակցում է Երևանի քաղաքապետարանին քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման, ինչպես նաև՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցում»,- նշել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը:

Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ: Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տիպի էներգախնայող լուսատուներ: Ծրագրի իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, որի գումարը կազմել է շուրջ 265մլն ՀՀ դրամ:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է հանդիսանում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:-0-








Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ