Երևանում քաղաքացիական անհնազանդության լոկալ ակցիաներ են (ՎԻԴԵՈ)

11.06.2024, 10:21
Երեքշաբթի առավոտից Երևանում քաղաքացիական անհնազանդության լոկալ ակցիաներ են տեղի ունենում․ ՎԻԴԵՈ
Երևանում քաղաքացիական անհնազանդության լոկալ ակցիաներ են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեքշաբթի առավոտից Երևանում քաղաքացիական անհնազանդության լոկալ ակցիաներ են տեղի ունենում։ 

Լրատվամիջոցները հայտնում են, որ մեկ մարդ բերման է ենթարկվել։

Հունիսի 9-ին հանրահավաքում «Տավուշը հաւնուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց հունիսի 10-ից 96-ժամյա անդադար գործադուլ և բողոքի ակցիաներ անցկացնել։ Նա նաև կոչ արեց պատգամավորներին արտահերթ նիստ անցկացնել կառավարության հրաժարականի օրակարգով, որը պետք է տեղի ունենա հունիսի 17-ին։ Երկուշաբթի գիշերը շարժման համակիրները վրաններ խփեցին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ից Հայաստանում անցկացնում է հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։