Երևանում օրենքով արգելված ծամախոտ է վաճառվել (ՖՈՏՈ)

05.10.2021, 14:38
Երևանում օրենքով արգելված ծամախոտ է վաճառվել.ՖՈՏՈ
Երևանում օրենքով արգելված ծամախոտ է վաճառվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) և համապատասխան ստուգաթերթի պահանջների համաձայն ստուգում է իրականացրել Երևան քաղաքի Սարյան փ. 19-21 3 հասցեում գործունեություն ծավալող «ԱԳՐՈՍՅԱ» ՍՊԸ-ում, նշվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Facebook–յան էջում: 

Ստուգման արդյունքում բացահայտվել է, որ վերը նշված ընկերությունը իրացնում է «Oden`s», «Lenny», «Ving», «Bull Dog» և «Siberia» տեսակների ծամախոտեր, որոնք համաձայն Օրենքի Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված են: 

«Փաստի առթիվ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «ԱԳՐՈՍՅԱ» ՍՊԸ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ Ոստիկանություն և ՀՀ ՊԵԿ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–