Երևանում միաժամանակ անցկացվում է ընդդիմության երեք երթ
27.04.2022,
21:36
Երևանում մեկնարկել է ընդդիմության երեք երթ, որոնց մասնակիցների պահանջն է գործող իշխանությունների հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում մեկնարկել է ընդդիմության երեք երթ, որոնց մասնակիցների պահանջն է գործող իշխանությունների հրաժարականը:
ՀՅԴ-ի կողմից կազմակերպված երթը դեպի Երևանի կենտրոն է շարժվել Գարեգին Նժդեհի հրապարակից, երկրորդը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, շարժվել է Ազատության հրապարակից, երրորդը՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, որի մասնակիցները տանում էին Արցախի 4-մետրանոց դրոշը:
«Կոչ եմ անում ձևավորել դիմադրության օջախ: Մինչև մայիսի 1-ը մենք Հայաստանի ամբողջ տարածքում կունենանք դիմադրության օջախներ: Կոչ եմ անում համաքաղաքացիներին ինքնակազմակերպվել և դիմադրել: Մեր պայքարն օրեցօր ուժեղանում է», - ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Նա կոչ արեց միանալ դիմադրությանը՝ հանուն անվտանգության և բարգավաճման:-0-