Երևանում կիրակի պատվաստումների օր կհայտարարվի

22.10.2021, 11:04
«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա» ,«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը
Երևանում կիրակի պատվաստումների օր կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին թագավարակի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը: 

«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա» ,«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը:

Պատվաստումը կիրականացվի ՀՀ ում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, հոկտեմբերի 17–ի դրությամբ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 588 385 պատվաստում, որից առաջին դեղաչափը ստացել է 403 431 մարդ, երկրորդը` 184 954–ը։–0–