Երևանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` մինչև -8

06.02.2023, 12:32
Երևանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` մինչև -8
Երևանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` մինչև -8
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վաղվանից Երևանում սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև -8։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, այս շաբաթ ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի այսօր ցերեկը` +7, ամենացածրը` փետրվարի 10–ի գիշերը` -6...-8։ Փետրվարի 6–ին և 7–ին Երևանում սպասվում է թաց ձյուն և քամի, իսկ փետրվարի 8–9–ը` ձյուն և մառախուղ։

Մարզերից մեծ մասում կանխատեսվում է ձյուն ընդհուպ մինչև փետրվարի 10–ը։ Որոշ շրջաններում սպասվում է բուք և ցածր տեսանելիությունը։–0–