Երևանում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը, նրան ընդունել է Փաշինյանը
22:34
15 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:-0-
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ներկայացրել է կառույցի միջնորդական դերի առանձնահատկությունները. ՎԻԴԵՈ