414.89
4.78
386.52
+16
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ձևավորվում է աղբի տեսակավորման ավանդույթ (ՎԻԴԵՈ)

21:15
25 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսեցին աղբի տեսակավորման արշավը:  

«Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,-ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը:

«Հետո արդեն բնակիչներն իրենք էին գրում, որ տանը պլաստիկ կամ ապակի ունեն և հարցնում էին, թե ինչ կարող են անել, որտեղ հանձնեն»,-հավելում է կազմակերպության կամավորներից Շուշան Բաբայանը:

Այս տարի Երևանի քաղաքապետարանը «Էկո աղբ» հասարակական կազմակերպության հետ սկսեց «Էկո թաղամաս» նախագիծը: Ծրագիրն իրականացվում է Դավթաշենում: Նպատակն էր սովորեցնել բնակիչներին տեսակավորել աղբը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Նախագիծը 7-րդ ամսում է: Թափոնների հավաքին այսօր միացել է 200 գրանցված և շուրջ 100 չգրանցված ընտանիք: Թափոնները հավաքվում են շաբաթը երկու անգամ: Բաժանված հատուկ տոպրակներ ունենք՝ կարմիր՝ ապակու, կանաչ՝ թղթի և մոխրագույն՝ պլաստիկի համար»,- նշում է Հռիփսիմե Մկրտչյանը:

«Էկո թաղամասի»՝ Դավթաշենի կենտրոնական այգում, նաև շենքերից մեկի բակում տեղադրվել են այդպիսի աղբամաններ՝ պլաստիկի և ապակու համար:

«Արդյունքներն, իհարկե, գոհացնում են, որովհետև արդեն մի քանի ամիս է՝ նկատվում է, որ աղբամաններից բացակայում է պլաստիկն ու ստվարաթուղթը»,-նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

Ամեն միջոցառումից մոտ կես տոննա թուղթ է հավաքվում, 100 կգ պլաստիկ և 300-400 կգ ապակի:

Միանալ ծրագրին կարող է յուրաքանչյուր ոք՝ հետևելով սոցիալական հարթակներին:

Նախաձեռնությանը միացել են նաև տնտեսվարողները:

«Տնտեսվարողների հետ աշխատում ենք հիմնականում ստվարաթղթի առումով: Ունենք 20-25 տնտեսվարող, որոնք հանձնում են իրենց ստվարաթուղթը: Հուսով եմ, որ այս թիվը կավելանա»,- ասում է Միքայել Թումասյանը:

Հիմա արդեն ծրագրին միացել են գրեթե բոլոր վարչական շրջանները: Ավելի քան 1000 ընտանիք կանոնավոր կեչպով տեսակավորում է աղբը, առանձնացնում վերամշակելի թափոններն ու հանձնում:

Սահմանված օրերին ու ժամերին թափոնները հավաքվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի բեռնատարով: Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է ավելացնել մեքենաների քանակն ու նաև նոր հատուկ առանձնացված աղբամաններ տեղադրել:

Թափոնների, հատկապես պլաստիկ շշերը հավաքելն ավելի հեշտացնելու համար «Էկո աղբ» ծրագրի կամավորները, որոնք նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ են, քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծել են շշեր հավաքելու խելացի սարք:ծշ

«Սարքն ամբողջությամբ մեխանիկական է և աշխատում է առանց էներգիա ծախսելու: Խցանները կարող ենք առանձնացնել և այդպես նետել կամ անպայման թուլացնել: Ունի հատուկ տեղ, որտեղ պետք է դրվի շշի վերևի մասը, այնուհետև իրեն թեթև սեղմում ենք, որից հետո բռնակով հրում ենք շիշը սարքի մեջ»,-պատմում է ծրագրի կամավորներից Գայանե Կարապետյանը:

3 շշի դիմաց՝ 10 դրամ: Սա առաջին ու առայժմ միակ օրինակն է: Շտկումներից հետո սարքը կտեղադրվի Երևանի որևէ հատվածում: Հաջողության դեպքում կմտածեն նաև նորերը ստեղծելու մասին:

«Իրականում ուզում էինք, որ այն շշերը, որոնք փողոցից հավաքվում են, լվացվում անհայտ պայմաններում և հետո կրկին օգտագործվում կենցաղում՝ պարզապես չլինեն: Մեր առաջարկը նաև այս ամենի դեմ պայքարի միջոց էր»,-մանրամասնում է Հռիփսիմե Մկրտչյանը:

Աշակերտներն արդեն գիտեն՝ ավելորդ թուղթն ու պլաստիկը ընդհանուր աղբամանի փոխարեն ունեն իրենց հատուկ արկղերը: Բոլոր թափոնները հավաքվում և տեղափոխվում են Դավթաշեն: Այստեղ վերջնական տեսակավորումից հետո դրանք գնում են վերամշակման՝ ստանալու երկրորդ կյանք:

Պլաստիկ շշերի, բաժակների կամ այլ առարկաների դեպքում վերամշակող ընկերությունները դրանք մանրացնում են, մշակում և ստանում պատրաստի արտադրանք, օրինակ՝ կախիչներ:

Քաղաքապետարանն աղբի տեսակավորման այլ ծրագրեր էլ է իրականացնում:
Երևանի մի շարք հատվածներում, նաև քաղաքապետարանի շենքում ու համայնքային հիմնարկներում թղթի և պլաստիկի տեսակավորման աղբարկղեր են տեղադրված «ԱյԷսԷսԴի» «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ «Recycle it» ծրագրով: Դեռևս ամիսներ առաջ թափոնները տեսակավորելու քաղաքապետի կոչին միացան նաև դպրոցները:

Աղբի տեսակավորումը հարկավոր է դարձնել մեր կենցաղի մի մասը. հիմա արդեն դա ոչ միայն բարի ցանկություն է, այլև իրագործելի: Քաղաքային իշխանությունն այս ուղղությամբ նոր ծրագրեր է մտածում: Սակայն առանց քաղաքացիների աշխույժ մասնակցության դրանք իմաստ չեն ունենա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ