Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը

06.05.2022, 15:32
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը` դեպի Հաղթանակ զբոսայգի տանող Սարալանջի փողոցը։

Նրանք պառկել են երթևեկելի հատվածում։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ցուցարարների առաջ չկան խոչընդոտներ, և նրանք իրենք են որոշում, թե որ փողոցը որքան ժամանակով են փակում։

Այսօր ընդդիմությունը երթեր է կազմակերպել չորս ուղղությամբ։ Ցուցարարները փակում են Երևանի պողոտաները, փողոցները, կամուրջները։ Պարբերաբար տեղի են ունենում բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, վերջիններս բերման են ենթարկվում։–0–