Երևանում կորոնավիրուսով վարակված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ծննդկանը լույս աշխարհ է բերել առողջ բալիկ (ՖՈՏՈ)

01.06.2021, 13:59

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակաված 31 շաբաթական հղի Մարիամի խնդրանքը բժիշկներից առողջանալն ու առողջ զավակ ունենալն էր:

Հիմա ժպիտով է հիշում, թե ինչպես էր կարողանում թթվածնի դիմակով շնչել երկուսի` իր և որդու` Տիգրանի փոխարեն:

«Բժիշկների համառ պայքարի, Մարիամին սրտապնդելու և հուսահատության պահերին երեխայի լույս աշխարհ գալու մասին պարբերաբար հիշեցնելու արդյունքում Մարիամը մեկ ամսից առողջացավ և դուրս գրվեց ԲԿ-ից: 37 շաբաթականում ինքնուրույն ծննդաբերեց որդուն և Երեխաների պաշտպանության օրը տուն է շտապում, որ դուստրերը եղբոր հետ նշեն իրենց տոնը», – հայտնում է ԲԿ–ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Լուսանկարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ավագ գինեկոլոգ-մանկաբարձ Ինգա Ավանեսյանն է` այն բժիշկներից մեկն, ում շնորհիվ Մարիամի ընտանիքն այսօր երջանիկ է:–0–