Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել
14.12.2020,
13:23
Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օրերս Երևանի հիվանդանոցներից մեկում հղի կին է մահացել։
Նախնական տվյալներով՝ կնոջ մահվան պատճառը եղել է կորոնավիրուսը։
Այս մասին հայտնում է news.am–ը` հղում անելով առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին:
«Ցավոք սրտի, երեկ ունեցել ենք մայրական մահացության դեպք: 40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այդ ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սական, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումների, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ», – նշել է Նիկողոսյանը:
Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնճառության սարքին:
«Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է եւ չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումների, արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասել է Նիկողոսյանը:–0–