415.57
4.67
386.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում բարեհաջող վիրահատվել է բնածին ծանր արատ ունեցող նորածին.մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով

12:37
04 Օգոստոսի 2021
© Լուսանկարը՝ Armen Muradyan/Facebook

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա։ 

Համալսարանական հիվանդանոցում կատարվել է բարդ վիրահատություն՝ ստամոքսի և բարակ աղու ախիճ հատվածի շրջանցող բերանակցում, որի արդյունքում վերականգնվել է ստամոքս-աղիքային անցանելիությունը, հայտում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։ 

Նորածնի մոտ ախտորոշվել էր (Situs inversus abdominalis)՝ որովայնի խոռոչի ներքին օրգանների «հայելային» դասավորվածություն։ Ստամոքսը գտվում էր աջից, (նորմայում՝ ձախից) իսկ տասներկումատնյա աղիքը ներկայացված էր կարճ խողովակի տեսքով։ Առկա խնդիրներն առաջացնում էին աղիների բնածին անանցանելիություն։

Загружается новость ... "Лево"

Կարևոր է ընդգծել, որ մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով։ 

Վիրահատությունը կատարվել է վիրաբուժական կլինիկայի վիրաբույժ և ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս Արման Հարությունյանի և վիրաբուժական կլինիկայի գլխավոր խորհրդատու Ավետիս Ասլանյանի կողմից։ Ախտորոշման և վարման մեջ նշանակալի դեր է ունեցել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոնի ռենտգեն ծառայության պատասխանատու, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Նունե Գզոյանը: 

Մանկական վիրաբույժները, նեոնատոլոգները և մանկաբույժները համատեղ ուժերով շարունակում են պայքարը երեխային առողջացնելու ուղղությամբ։ Ինչպես նաև կատարվում է ամենօրյա խորհրդակցություն ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ։

Հավելենք, որ տվյալ նյութի հիման վրա համալսարանական մասնագետները պատրաստելու են գիտական հոդված, որը կուղարկվի ազդեցության գործոն ունեցող միջազգային բժշկական ամսագիր՝ տպագրության:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ