Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ (ՎԻԴԵՈ)

15.03.2021, 23:28
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ. ՎԻԴԵՈ
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ենգիբարյանի արվեստը գնահատող երևանցիներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ:–0–