Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
28.09.2023,
13:39
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս օրերին Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ՝ պայմանավորված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:
Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Արցախցիներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:
Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր:-0-