Երևանում անցկացվում է ընդդիմության հանրահավաք-երթը (ՎԻԴԵՈ)
02.05.2022,
21:00
Երևանում անցկացվում է ընդդիմության հանրահավաք-երթը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաք-երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց երթով անցնել Ֆրանսիայի հրապարակից մինչև Փոքր կենտրոն՝ կրկին փակելով ճանապարհներն ու վերադառնալ հրապարակ:
Ընդդիմության կոչով մայիսի 2-ի առավոտից ցուցարարները սկսել են փակել Երևանի գլխավոր փողոցներն ու խաչմերուկները, որոնք կապում են Երևանի ծայրամասը կենտրոնի հետ: Երևանի մեծ կենտրոնում տրանսպորտի երթևեկությունը գրեթե կաթվածահար վիճակում էր, փակ էին Բաղրամյան պողոտան, Խորենացի և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկները, Մյասնիկյան, Արշակունյաց, Գրիգոր Լուսավորիչ պողոտաները և այլն: Ցուցարաները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», նրանց թվում են ընդդիմադիր պատգամավորներ: Ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներին, տարբեր տվյալներով՝ բերման է ենթարկվել 120-200 մարդ:-0-