428.41
4.27
396.05
+4
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 9 ամսական փոքրիկը պատվաստումից հետո ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է. ԱՆ–ն պարզաբանում է իրավիճակը

11:13
03 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է նախօրեին տարածված տեղեկատվությունն այն մասին, որ 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, նախօրեին՝ կեսօրին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա։ Աղբյուրի հաղորդմամբ, երեխայի ծնողները փոքրիկին տարել են պատվաստման, և 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ոչ մի դրական տեղաշարժ երեխայի առողջության ուղղությամբ չի եղել, ծնողները որոշել են երեխային տեղափոխել «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Երեխային դեռևս ախտորոշում չի դրվել։ Ըստ կայքի, երեխայի ծնողներից մեկը նշել է որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում։

Այս իրավիճակի կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մամուլում հրապարակված` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք. «Արաբկիր բժշկական» կենտրոնը հերքում է այն հանգամանքը, որ երեխայի մոտ առկա է հետպատվաստումային բարդացում, ըստ բժիշկների՝ նման կարծիքի հանգել է ընտանիքը։ Երեխայի մոտ առկա է սուր սեպտիկ բորբոքային վիճակ, իսկ առաջիկայում կտրվի թարմացում՝ երեխայի վիճակի և վերջնական ախտորոշման վերաբերյալ», – նշում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

ԱՆ–ից նաև անդրադարձել են նյութի տեքստում նշված այն պարբերությանը, որ իբր «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում»` նշելով, որ այս ամենը ևս իրականության հետ որևէ աղերս չունի։

«Բնականաբար, մանկական նեղ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերող հիվանդանոցում կարող են բուժում ստանալ բազմաթիվ ախտորոշումներով պացիենտներ, սակայն, այս պահի դրությամբ նրանց մոտ հետպատվաստումային կարգավիճակ չկա», – հայտնել են ԱՆ–ից։

Գերատեսչությունից նաև նշել են, որ երեխան «Արաբկիր» ԲԿ տեղափոխվել է ոչ թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, այլ «Սուրբ Աստվածամայր»-ից։

«Shamshyan.com-ին հորդորում ենք թյուր տեղեկատվությունը գրելուց ոչ թե հետո, այլ առաջ ճշտել «իրենց տեղեկությունների» իսկությունը։ Երեխայի ծնողներին խնդրում ենք, հարցերի դեպքում հետադարձ կապ պահել նախարարության հետ», – նշել են Առողջապահության նախարարությունից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ