+37
Եղանակը Երևանում
Հայ

Երևանն ու Մոսկվան կվերացնեն մուտքի և ելքի սահմանափակումները

23:28
20 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի և ելքի սահմանափակումները, որոնք ներդրվել են կորոնավիրուսի համավաճարակի պատճառով, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ։

Նա տեդեկացրեց, որ ավելի վաղ փորձ է արվել լուծել այս հարցը ԵՏՄ–ի շրջանակում, որը, սակայն, չի պսակվել հաջողությամբ։

«Մենք ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք որոշում, որը հնարավորություն է տալիս սահմանել երկկողմ ազատ սահմանի սկզբունք մեր բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն կորոնավիրուսի թեստի արդյունքներ կամ արդեն հիվանդացել են», – ասաց նա։

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է այս կարգը դեկտեմբերի 27–ին, հիմա հերթը ռուսական կողմինն է։ Գրիգորյանը ենթադրեց, որ այդ որոշումը Ռուսաստանում ուժի մեջ կմտնի արդեն առաջիկա օրերին։

«Մեխանիզմը ենթադրում է միասնական թվային լուծում։ Այսինքն, անձը լաբորատոր հետազոտություններից հետո ստանում է տոմս ձեռք բերելու և սահմանը հատելու «կանաչ լույս» ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում», – ասաց նա։

Ռուսաստանը 2020թ.–ի մարտի 30–ից ժամանակավորապես փակել է պետական սահմանը կորոնավիրուսի պատճառով։ Չնայած որ արգելքը հանվել էր որոշ երկրների համար, Հայաստանից Ռուսաստան թույլատրվում էր մուտք գործել միայն ՌԴ քաղաքացիներին, կացության իրավունք ունեցող անձանց և բուժման կարիք ունեցողներին։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
20 Հուլիսի 2021
Հայաստանը Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտա հուլիսի 24–ին
Հայաստանը Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտա հուլիսի 24–ին
13:48
20 Հուլիսի 2021
Հայտնի են Երասխ համայնքի ղեկավարի վիրավորվելու մանրամասները Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով
Հայտնի են Երասխ համայնքի ղեկավարի վիրավորվելու մանրամասները Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով
13:21
20 Հուլիսի 2021
Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
12:35
20 Հուլիսի 2021
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով լեյտենանտ է կալանավորվել. հրապարակվել են դեպքի մանրամասները
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով լեյտենանտ է կալանավորվել. հրապարակվել են դեպքի մանրամասները
12:07
20 Հուլիսի 2021
Ամիրյան փողոցում հնչած կրակոցների հետքերով. Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է
11:14
20 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 194 նոր դեպք, առողջացել է 102 մարդ, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 194 նոր դեպք, առողջացել է 102 մարդ, 3 մարդ մահացել է
10:45
20 Հուլիսի 2021
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան.Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում» (ՖՈՏՈ)
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը գրել է.երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում».ՖՈՏՈ
10:11
20 Հուլիսի 2021
Գիշերը մինչև ժամը 02:00-ն Ադրբեջանը շարունակել է գնդակոծել հայկական դիրքերը.վիրավորվել է Երասխի գյուղապետը
Գիշերը մինչև ժամը 02:00-ն Ադրբեջանը շարունակել է գնդակոծել հայկական դիրքերը.վիրավորվել է Երասխի գյուղապետը
00:39
20 Հուլիսի 2021
Երասխի հատվածում Ադրբեջանը կիրառել է ականանետեր, ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ․ՊՆ
Երասխի հատվածում Ադրբեջանը կիրառել է ականանետեր, ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ
23:13
19 Հուլիսի 2021
Միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում
Միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում
21:04
19 Հուլիսի 2021
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց մանդատից
Քոչարյանը հրաժարվեց մանդատից, նա հայտարարություն է տարածել
20:22
19 Հուլիսի 2021
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ փոխհրաձգություն է ծավալվել.ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ փոխհրաձգություն է ծավալվել.ՊՆ