Երևանի վարչական շրջաններից մեկը գրեթե ամբողջությամբ ջրազրկվել է «Արզնի 2» ջրատարի վթարի հետևանքով

28.06.2024, 10:52
Վարչական շրջաններից մեկը գրեթե ամբողջությամբ ջրազրկվել է
Երևանի վարչական շրջաններից մեկը գրեթե ամբողջությամբ ջրազրկվել է «Արզնի 2» ջրատարի վթարի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին խոշոր վթար է տեղի ունեցել «Արզնի 2» ջրատարի վրա, ինչի հետևանքով գրեթե ողջ Արաբկիրը ջրազրկվել է։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնումն եմ, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Արղության, Ղափանցյան, Մալխասյանց փողոցների, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 41, 43, 45, 47, 49, 51, 53 փողոցների, Ազատության 7/1, 7/2, 9/1-9/5, 21-21Ա, 24-27/2 շենքերի, Գրիբոյեդովի փողոցի և 1-ին նրբանցքի, Վրացական 4-22 շենքերի և 2-րդ, 4-րդ նրբանցքների, Վահր. Փափազյան փողոցի և 2-րդ նրբանցքի, Ա.Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Մամիկոնյանց փողոցի և նրբանցքի, Գր.Արծրունի 10, 28, 88-92 զույգ համարի շենքերի, Ռիգայի փողոցի և 1-ին նրբանցքի, Հր.Քոչարի փողոցի, Սունդուկյան 7, 23-29 կենտ համարի շենքերի, Վ.Վաղարշյան 15, 17-32/10 շենքերի, Կոմիտասի 1-65/2 շենքերի և 1-ին նրբանցքի, Ն.Տիգրանյան փողոցի և 1-ին փակուղու, Ն.Զարյան փողոցի և 1-ին նրբանցքի, Գուլակյան, Գյուլբենկյան, Համո Սահյան, Հ.Էմինի, Վ.Այգեկցու, Հակոբյան, Սեվքարեցի Սաքոյի, Մանուշյան, Նիկոլ Դումանի, Քեռու, Ձորափի փողոցների, Պարոնյան 9-28/2 շենքերի ջրամատակարարումը: 

Այսօր ընկերությունից հայտնեցին, որ ջրատարի վթարի հետևանքով հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը 00:00-ն կդադարեցվի Երևանի Կիլիկիա թաղամասի, Իսակով 2-10 շենքերի ջրամատակարարումը: