Երևանի կենտրոնի որոշ հասցեներում 15 ժամ ջուր չի լինի
28.06.2024,
10:35
Երևանի կենտրոնի որոշ հասցեներում 15–ժամյա ջրանջատում է նախատեսված «Արզնի 2» ջրատարի վթարի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կենտրոնի որոշ հասցեներում 15–ժամյա ջրանջատում է նախատեսված «Արզնի 2» ջրատարի վթարի հետևանքով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը 00:00-ն կդադարեցվի Կիլիկիա թաղամասի, Իսակով 2-10 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», –նշվում է ընկերության հայտարարության մեջ։