Երևանի փոխքաղաքապետը մեկնաբանել է աղբահանության նոր օպերատորի ներգրավման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աղբահանության նոր օպերատորի ներգրավման հավանականությունն այս պահին դեռևս չի քննարկվում, երեքշաբթգի լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Հոկտեմբերի սկզբին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը Sanitek ընկերության հետ։
«Այս պահին դեռևս չի քննարկվում նոր օպերատորի ներգրավման հավանականությունը, քանի որ սանմաքրման և աղբահանության ամբողջական փուլը դեռևս ավարտված չի: Այո, աղբահանությունը կարգավորված է, բայց սանմաքրման բաղադրիչը դեռևս ավարտված չի, որովհետև դեռ շարունակում ենք աշխատուժի և տեխնիկայի համալրումը, ներառյալ նաև փոշեկուլների, այնպես որ, այս փուլը դեռ ավարտված չէ», – նշել է Սարգսյանը։
«Երբ ունենանք, այսպես ասած, «գծերի վրա դրված» ամբողջական համակարգ, այդ ժամանակ պատրաստ կլինենք քննարկելու նաև այլ օպերատորի ներգրավման հավանականությունը», – նշեց փոխքաղաքապետը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է վստահ լինել, որ աղբահանության հետ կապված խնդիրները չեն կրկնվի` Սարգսյանը նշեց, որ խնդիրը ֆունդամենտալ կերպով լուծվել է։ Նրա խոսքով, գործընթացներն առավելագույնս թվայնացված են։
Նա նաև ավելացրեց, որ այդ փոփոխությունները որևէ կերպ չեն ազդի սակագնի վրա, և «ցույց կտան, որ Sanitek–ին տրամադրվող միջոցներն ավելի քան բավարար էին այս գործընթացը պատշաճ իրականացնելու համար»։–0–