Երևանի մետրոպոլիտենում խափանում է տեղի ունեցել

02.11.2021, 10:19
Երևանի մետրոպոլիտենում խափանում է տեղի ունեցել
Երևանի մետրոպոլիտենում խափանում է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սույն թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, նշվում է մետրոպոլիտենի Facebook-յան էջում։

"Խափանմանպատճառո գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար", - հայտնում են մետրոպոլիտենից։-0-