Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում փոփոխություն է նախատեսված

01.09.2022, 10:15
Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում փոփոխություն է նախատեսված
Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում փոփոխություն է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ, հաղորդում է Երևանի մետրոպոլիտենը։

«Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։
Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-