441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)

18:46
18 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում այսօր կայծակնային արագությամբ սկսեց տարածվել Facebook–յան օգտատեր Արաքսիա Սվաջյանի հրապարակումը, որտեղ նա հրապարակել է մանկապարտեզում գոտիներով աթոռներին կապված երեխաների լուսանկարներ։ 

«Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով,սակայն որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության եւ ակնհայտորեն կիրառվեն առանց պատասխանատվության որեւէ զգացման, որ դրանք կիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ, այն էլ մասնագիտացված Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ սա արդեն չափից ավելի է։ Որպես մասնագետ չեմ կարող լռել եւ չբարձրաձայնել Երեւանի թիվ 92 մանկապարտեզում այսպես կոչված նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումների մասին։ Ես որպես մասնագետ պնդում եմ, որ երեխային կապելը կամ բռնի ուժով որեւէ բան պարտադրելը ոչ միայն չեն նպաստում այս երեխաների զարգացմանը, այլեւ ոտնահարում են նրանց իրավունքները մի հաստատությունում, որն իբր թե ստեղծվել է նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով», – նշել է Սվաջյանի իր հրապարակման մեջ։

Նա նաև կարծիք է հայտնել, որ հարցին պետք է տալ հրատապ լուծում և պարզել իրականացվող աշխատանքների մյուս հետաքրքիր կողմերը, ինչպես ընդհանուր դաստիարակչական, այնպես էլ վերականգնողական ծառայությունների մատուցման տեսակետից։

«Տխրությամբ ուզում եմ նշել նաև, որ հարցը չէի ցանկանում հանրայնացնել առանց այն էլ խոցելի ոլորտը առավել չխոցելու և այս մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին խնայելու նպատակով։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ այս ամենի մասին 10 օր առաջ տեղեկացրել եմ ԿԳՍՄ նախարարության փոխնախարարներից մեկին, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ առայժմ միայն հարցի հանրային քննարկումն է, որ կարող է լուծել հարցը», – ընդգծել է օգտատերը։ 

Երևանի քաղաքապետարանի արձագանքը 

Խնդրին անմիջապես արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը։

Վարչությունից, մասնավորապես, նշում են, որ Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիրներ ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունեն հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս իրենց անվասայլակներով:

«Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ: Այդ աթոռներից անհրաժեշտության դեպքում օգտվում են նաև նախաներառական խմբերում ընգրկված գերակտիվ երեխաները», – նշվում է վարչության հայտարարության մեջ: 

Յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, մանկավարժի երկու օգնական, ինչպես նաև՝ նեղ մասնագետները:

«Բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ և փորձառու 18 տարբեր մասնագետներից: Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» ԱԿ-ը: Պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը: Քանի որ հարցի վերաբերյալ կա որոշակի տարակարծություն, Երևանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կարծարծվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր», – նշել են վարչությունից`հորդորելով խիստ զգայուն այս հարցի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել ծայրահեղ զգույշ, հաշվի առնել մասնագետների լայն խմբի կարծիքը, հարգել նախաներառական խմբերում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների զգացմոունքներն ու իրավունքները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ