Երևանի կենտրոնում տրանսպորտի երթևեկությունը գրեթե կաթվածահար վիճակում է, բողոքի երթերը շարունակվում են
04.05.2022,
14:36
Երևանի կենտրոնում տրանսպորտի երթևեկությունը գրեթե կաթվածահար վիճակում է, բողոքի երթերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում կենտրոնում շարունակվում են բողոքի երթերը, որոնք անցկացվում են անհնազանդության ակցիայի շրջանակում։
Առավոտյան մի քանի ժամով փակվել էին Կիևյան կամուրջը, դեպի Կասյան փողոց տանող էստակադան, Դավիթաշենի կամուրջը, մի շարք խոշոր տրանսպորտային հանգույցներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցույցերի պատճառով փակ են Մաշտոց–Թումանյան խաչմերուկը, Զաքյան փողոցը, Սարյան փողոցը, Շահումյանի հրապարակը, ինչպես նաև Գայի պողոտան, Թբիլիսյան խճուղին։ Սևանից և Գյումրուց Երևան մտնող ճանապարհներին խցանումներ են։
Երթ է կազմակերպվել նաև ԱԳՆ–ի շենքի մոտ` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
Ցուցարարների կուտակման վայրում հավաքված են մեծ թվով ոստիկաններ և կարմիրբերետավորներ։ Երբեմն նրանց միջև տեղի է ունենում քաշքշուկ, սակայն խոշոր բախումներ չեն գրանցվել։–0–