Երևանի կենտրոնում մեկնարկում են տոնական համերգային ծրագրեր, գլխավոր տոնական համերգը տեղի կունենա Ամանորյա գիշերը
09.12.2022,
15:52
Երևանի կենտրոնում մեկնարկում են տոնական համերգային ծրագրեր, գլխավոր տոնական համերգը տեղի կունենա Ամանորյա գիշերը
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 23:00-ին էլ Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը:
Քաղաքապետարանից հայտնեցին, որ միջոցառումների մասին ավելի մանրամասն կտեղեկացնեն նախապես:
Հաղորդվում է, որ արդեն գործում է Սուրբծննդյան տոնավաճառը, որը գործելու է մինչև 2023թ.-ի հունվարի 6-ը:-0-