Երևանի կենտրոնում բացվել է Տիմատիի ռեստորանային ցանցում ներառված Black Star Burger–ը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
14.06.2019,
00:21
Երևանի կենտրոնում բացվել է Տիմատիի ռեստորանային ցանցում ներառված Black Star Burger–ը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում հինգշաբթի երեկոյան իր դռներն է բացել Black Star Burger Yerevan–ը, որը ներառված է հայտնի ռեփեր Տիմատիի ռեստորանային ցանցում։
Ռեստորանը տեղակայված է Հանրապետության Հրապարակի մոտակայքում։ Ակնկալվում էր, որ Տիմատին կայցելի Երևան` բացմանը մասնակցելու համար և անձամբ կպատրաստի բուրգերների առաջին խմբաքանակը, սակայն միջոցառումը կայացավ առանց նրա։
Black Star Burger Yerevan–ի բացումը դարձավ նշանակալի իրադարձություն ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի հյուրերի համար, ովքեր պարզապես «գրոհեցին» ռեստորանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիմատին գնել է Երևանում հայտնի «Մարկո Պոլո» ռեստորանը, գործարքի արժեքը կազմել է 5 մլն դոլար։–0–