Երևանի երեք թաղամասերում ջրամատակարարման նոր համակարգեր կկառուցվեն
24.07.2023,
15:37
Երևանի երեք թաղամասերում ջրամատակարարման նոր համակարգեր կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Նոր Խարբերդ, Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերում կկառուցվեն ջրամատակարարման նոր համակարգեր։ Այս հարցը քննարկվել է այսօր Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Ինչպես տեղեկացրեց «Վեոլիա Ձուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը, Նոր Խարբերդում ջրամատակարարումն իրականացվում է 6-ժամյա գրաֆիկով։ Երկար տարիներ բնակիչներն ինքնուրույն են անցկացրել ջրատարներ՝ առանց նախագծային և հաշվարկային փաստաթղթերի, շինարարական նորմերի կոպիտ խախտումներով, ինչի կապակցությամբ ջրամատակարարման գրաֆիկ սահմանելու հետ կապված հսկայական խնդիրներ կան։
2022 թվականի ընթացքում «Վեոլիա ջուր»-ը պատվիրել է Սիլիկյան, Հաղթանակ և Նոր Խարբերդ թաղամասերի մոտ 57 կմ երկարությամբ ջրամատակարարման ցանցերի փոխարինման նախագծային և հաշվարկային փաստաթղթեր։ Փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, և ֆինանսավորման հարցի լուծմամբ կսկսվի նախագծերի իրականացումը։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն այս շաբաթ Սիլիկյանում, իսկ Նոր Խարբերդում՝ 2024 թվականի մարտին։–0–