Երևանի դպրոցներից մեկի առաջին դասարանի 3 դասվարանների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
26.09.2020,
18:29
Երևանի դպրոցներից մեկի առաջին դասարանի 3 դասվարանների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվարի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
Այս մասին հաղորդում է Tert.am-ը` հղում անելով ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանին։
«Այն դասարանները, որտեղ իրենք դասավանդել են, անցել են հեռավար ուսուցման։ Բնականոն դասապրոցեսը դպրոցում շարունակվում է, 40 բացակա է եղել 500 հոգուց»,-ասել է նա։
Օֆելյա Կամավոսյանի խոսքով ՝ սա միակ դպրոցը չէ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի դպրոցներում ևս գրանցվել են դեպքեր։
Ըստ նրա՝ դպրոցները ժամանակավորապես փակելու մասին խոսք չկա։
Սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից 43576-ն` առողջացած, 948-ը` մահվան ելքով։–0–
Загружается новость ... "Лево"