438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է, այն հյուսիսային և հարավային մուտքերը կկապի իրար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15:32
04 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարությունն ընթանում է ամբողջ թափով:

Բաբաջանյան – Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4կմ է, միջին լայնությունը՝ 24մ: Այն ունի 7 ուղեանց, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:

«Բավականին լավ համագործակցություն եղավ ֆրանսիական նախագծող կազմակերպության, իսպանական, վրացական կազմակերպությունների, ինչպես նաև մեր տեղական կապալառուների հետ: Պետք է նշեմ նաև, որ բավականին լավ արդյունք ունենք, աշխատանքներն ընթանում են ըստ նախանշվածի, խնդիրներ չունենք և ակնկալում ենք, որ արդեն մայիսին ամբողջությամբ կբացենք: Արդյունքում կունենանք մեկ ընդհանուր ճանապարհ, որը հնարավորություն կտա շրջանցել Երևանի կենտրոնական փողոցները», - նշել է քաղաքապետը:

«Կամրջի շինարարությունը գրեթե ավարտել ենք: Եվրոպական չափանիշներին համապատասխան կառույց է: Վստահաբար կարող եմ ասել, որ գործող ճանապարհից այն ավելի ապահով կլինի և որ կարևոր է՝ վարորդների համար զգալիորեն կկրճատի Արգավանդից Շիրակ տեղափոխվելու ճանապարհահատվածը: Շատ հպարտ եմ, որ ավարտին ենք հասցնում այս մեծ նախագիծը: Շատ դժվար էր աշխատել քովիդի և պատերազմական իրավիճակի պայմաններում, բայց լավ թիմի ու համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացանք հասնել արդյունքի»,- ասում է վերահսկող կազմակերպության անձնակազմի ղեկավար Պիեր Մորիսը:

Ереван новый мост

Կարևոր այս նախագծի իրագործումը որքան պատասխանատու էր շինարարների համար, նույնքան էլ՝ քաղաքային իշխանությունների: Ճանապարհաշինության ընթացքում եղան նաև անհանգստություններ որոշ քաղաքացիների կողմից: Նախագծում նրանց առաջարկով փոփոխություններ արվեցին:

«Բոլոր մեծածավալ շինարարությունները ենթադրում են որոշակի դժվարություններ, և այս ճանապարհահատվածի շինարարության պարագայում էլ առանց երթևեկության կազմակերպման փոփոխության հնարավոր չէր աշխատանքներ իրականացնել: Շնորհակալություն եմ հայտնում մեր համաքաղաքացիներին՝ համբերատար լինելու համար. ծրագիրն իրականացվեց, ճանապարհը կառուցվեց: Մի քանի ամսից արդեն ճանապարհը բաց կլինի շահագործման համար, և բոլորը կզգան, թե որքան հարմար է երթևեկել նոր ճանապարհով»,- ասել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը:

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում՝ ճանապարհաշինությունից ավտոբուսների հավաքակազմի համալրում, տրանսպորտի համակարգման կենտրոնի ստեղծում ու լուսացույցների կառավարում: Արդեն իսկ բանակցություններ են ընթանում կառավարության հետ՝ ևս մեկ՝ Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատված կառուցելու նպատակով:

«Այս պահին բանակցում ենք «Սիմենս» կազմակերպության հետ, որպեսզի մոտ ժամանակներս լուսացույցների համատեղ կառավարման փորձնական համակարգ ներդնենք մի քանի խաչմերուկներում, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, կսկսենք փուլ առ փուլ շարժվել առաջ: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մենք որոշ աշխատանքներ կատարել ենք և շարունակում ենք իրականացնել: Մոտ ժամանակներս արդեն, կարծում եմ, եվրոպական արտադրության ավտոբուսների ձեռքբերման մրցույթը կայացած կլինի, և ակնկալում ենք, որ 2022թ. արդեն դրանք կլինեն Երևանում: Կարծում եմ՝ այս ծրագրերով հնարավորություն կունենանք վերափոխելու Երևանն ու դարձնել մարդակենտրոն և հարմարավետ՝ քաղաքացիների համար»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող նոր ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23կմ երկարություն: Անընդհատ երթևեկությամբ այն կապ կհաստատի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Տեսանյութը՝ հետևյալ հղմամբ



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ