411.87
4.03
387.24
+22
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10–ին արդեն կլինեն Փոթիի նավահանգստում, ներդրվելու է էլեկտրոնային վճարման համակարգ.Մարության

14:11
14 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում, ավագանու նիստի ընթացքում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար կպահանջվի հավանաբար շուրջ 10 օր», - պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին՝ նշել է Հայկ Մարությանը: 

Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ նոր 8,6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայումս գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ՝ աշխատելու են նոր երթուղիներում: 

Նա ընդգծել է, որ ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքոում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը: 

Հայկ Մարությանն անդրադարձել է նաև տրանսպորտում վճարման կարգին: Նա նշել է, որ նոր փոքր ավտոբուսներում միայն 100 դրամանոց մետաղադրամներով վճարելու պահանջը ևս անցումային փուլի առանձնահատկություններից է, շուտով կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել ժամանակակից էլեկտրոնային վճարման բոլոր միջոցներով՝ բանկային քարտով, սմարթֆոններով և այլն: 

«Բոլոր զարգացած քաղաքներում նորմալ է, ուղևորը գիտի, որ տրանսպորտից օգտվելիս պետք է մոտը տոմս ունենա, մեր դեպքում ավելի հեշտ է՝ պետք է ընդամենը ունենալ 100 դրամանոց մետաղադրամ: Իսկ էլեկտրոնային եղանակով վճարելու մեր սարքավորումները այսօր աշխարհում եղած ամենաառաջադեմն են լինելու: Պարզ ասած՝ ամեն ինչ, ինչից էլեկտրոնային տարբերակով հնարավոր է «գումար քաշել», բոլոր այդ տարբերակները աշխատելու են»,- ասել է քաղաքապետը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը