Երևանցիներին կիրազեկեն պատսպարման վայրի գտնվելու մասին
08.11.2022,
18:37
Երևանցիներին կիրազեկեն պատսպարման վայրի գտնվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
«Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
«Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-